Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Այան ասումա ձեր տոնը շընհավեր

Այան ասումա ձեր տոնը շընհավեր
08.03.2025 | 15:01

Այան մատաղ, ա կընանիք,

Թող ձեր տանան տյուս կյա չարիք,

Զուռնին սյասավ անիք հըրսանիք,

Մոնք էլ կյանք շընհավեր անինք։

Աստու'ծ, լյաց ու շիվան հեռի տար,

Մեզ էլ մինակ մեր տոն տար,

Խորցըս կըլխին պահապան տյառ,

Թորքին մեր վեղան սրփե տար։

Այան ասումա ձեր տոնը շընհավեր,

Օրասյետ ըլեք մինակ բախտավեր,

Տոն ու տեղ տիրեք, խոխեք պիրեցեք,

Զոհերին տեղը տերտակ չըթողիք,

Հանցու թորքին ջուխտ աշկը հանիք։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 9513

Մեկնաբանություններ